Հիմնադրամի ստեղծման գաղափարը առաջ է եկել 2016թ.-ին վեց ընկերների կողմից, ովքեր, լինելով ծրագրավորման, հասարակական և ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, որոշեցին իրենց փորձն ու ներուժը ներդնել հանուն համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական բարելավման: 2017թ. Մայիսի 3-ին ստեղծվեց «ԱԶԱՏ ԹՌԻՉՔ» սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամը:

Հիմնադրամի առաքելությունը

Հիմնադրամի առաքելությունն է ունենալ իր կայուն ներդրումը Հայաստանի սոցիալական վիճակը բարելավման գործում:

Հիմնադրամի տեսլականը

Դառնալ Հայաստանում հասարակական, բիզնես աջակցության և համայնքների զարգացման ոլորտներում առաջատար կառույցներից մեկը:

Հիմնադրամի արժեքները

 

  • Ազնվություն
  • Հավասարություն
  • Նվիրվածություն
  • Ընկերություն
  • Նպատակասլացություն
  • Կայունություն
  • Հետևողականություն